Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սասուն Միքայելյանն առաջինն է

Սասուն Միքայելյանն առաջինն է
02.07.2019 | 12:55

«Հրապարակը» գրում է. «Տևական դադարից հետո ազատամարտի հայտնի հրամանատար, փորձառու գործիչ Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների առաջ խոսեց և խոսեց բավականին տարողունակ․ «Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում․․․ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մարդկանց փոխենք»։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համագումարում վարչության անդամ չընտրվելուն, ապա․ «Բնական ա, որ ինձ ձայն չեն տվել։ Միգուցե էնտեղ ինչ-որ խմորումներ ա գնացել, ինչ-որ մարդիկ թիմեր են ձևավորել, դրա համար, այ սենց եղավ։ Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը՝ որպես ՔՊ անդամ, շարունակի»։ Ակնհայտ է, որ իշխող կուսակցության ներսում ամեն բան իդեալական չէ, թեև մյուս բոլոր ՔՊ-ականները հենց այդպես են պնդում։ Ակնհայտ է նաև, որ իշխանության գործելաոճը ևս միանշանակ չի ընդունվում, և Սասուն Միքայելյանն առաջինն է այդ մասին բարձրաձայնում։ Առայժմ նրա նախազգուշացումները տեղ չեն հասնում։ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյանը, անմիջապես անդրադարձել է․ «Մեզ թավշյա հեռացում չի սպառնում»։ Կապրենք՝ կտեսնենք»:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ